«Գալիք» համալսարանի ղեկավարությունը հրաման է ստորագրել՝ ազատել իր այն ուսանողներին ուսումնական վարձեր վճարելուց, որոնք այս օրերին առաջնագծում են:
«Մեզ մոտ սովորում են մոտ 40 ուսանող, որոնք սահմանամերձ համայնքներից են՝ Վայոց ձորի եւ Տավուշի մարզերից, նրանք այս պահին սահմանում են: Փորձում ենք կապ պահել նրանց եւ նրանց ընտանիքների հետ: Համալսարանի ուսանողների մեջ կան եւ՛ պարտադիր, ե՛ւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող ուսանողներ»,-Aravot.am-ին ասացին համալսարանից՝ նշելով, որ այս պահին տեղեկատվություն ունեն սահմանում գտնվող իրենց 25 ուսանողից:
Ուսանողները, համալսարան վերադառնալուց հետո չեն վճարելու ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր տարիների վարձը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երիտասարդները, գնացել, կյանքի ու մահվան կռիվ են տալիս, մենք պետք է շատ բարձր մակարդակի օժանդակություն ցուցաբերենք նրանց: Մենք փորձում ենք նրանց օգնել մեր հնարավորության չափով: Աստված տա, որ բոլորն էլ ողջ եւ առողջ վերադառնան»,- ասացին համալսարանից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ