«Ռուսական երկակի խաղը պետք է կասեցվի: Ռուսաստանը խաղում է ամենաստոր խաղը, որին ընդունակ է: Ադրբեջանին խրախուսում է, որպեսզի խախտի համաձայնությունները, իսկ Մինսկի խմբի առաջարկների հետ չհամաձայնի»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետը:
Ռուբեն Մեհրաբյանի բնորոշմամբ` ռուսների երեսին պետք է ասել, որ այն, ինչ կատարվեց Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ, ռուս-ադրբեջանական դավադրություն էր. «Ռուսների առաջ պետք է պայման դրվի` չզինել Ադրբեջանին, հակառակ դեպքում մեր դաշնակցային հարաբերությունները դրվում են հարցականի տակ, պարոնայք ռուսներ…»:
Թեմայի շուրջ այլ մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ