Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպիտակի քաղաքապետի թեկնածուն վերսկսել է քարոզարշավը (Տեսանյութ)

Ապրիլ 08,2016 15:25

Սպիտակում ապրիլի 17-ին սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսեց Սպիտակի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը: Նա հայտնեց, որ իր նախընտրական շտապի քարոզչական աշխատանքն ապրիլի 1-ից դադարեցվել էր` հաշվի առնելով սահմանային իրավիճակը, իսկ ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո քարոզարշավը մեկնարկել է Սպիտակի բոլոր թաղամասերում եւ ուսումնական հաստատություններում:

«2002-08թթ. ես եղել եմ քաղաքապետ եւ իմ կատարած աշխատանքը ժողովրդի աչքի առաջ է: Շնորհակալություն եմ հայտնում մարզպետ Արթուր Նալբանդյանին` ազատ մրցակցային դաշտ ձեւավորելու համար: Իմ հույսը ժողովրդի վրա է: Ես ընտրվել եմ նույն ազատ դաշտում եւ ստացել ժողովրդի քվեն: Հույս ունեմ, որ հիմա էլ կստանամ:

Միայն թույլ մարդը կարող է հայտարարել, որ այս կամ այն մարդն իր կողքին է: Ի՞նչ կապ ունի` ով է թեկնածուի կողքին կանգնած. Սպիտակցին ինքն է ընտրում:Գնահատողը ժողովուրդն է: Ես ոչ մեկի վրա ցեխ չեմ շպրտել»,-ասաց Վանիկ Ասատրյանը:

Ընտրվելու դեպքում նա պատրաստվում է կյանքի կոչել երկրաշարժից փլված սեփական բնակարանների փոխհատուցման ծրագիրը, որը ժամանակին հաստատվել է Կառավարության կողմից: 2008.թ-ին Ասատրյանը չվերընտրվեց քաղաքապետի պաշտոնում, եւ, իր խոսքով, ծրագիրը մնաց փակուղում:

«Հերթացուցակը կա, բայց վերանայվելու կարիք ունի: Չեմ կարող ասել, թե ինչու ոչ մեկը ութ տարի չհետաքրքրվեց այս հարցով: Իմ առաջնահերթ ծրագիրը սա է լինելու: 564 ընտանիքի սեփական բնակարանի փոխհատուցման մասին է խոսքը»,-տեղեկացրեց Վանիկ Ասատրյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930