Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ զինվորների հաղթանակները ոգեւորում են ծանրորդներին: Նրանց հաղթանակներն էլ զինվորներին կոգեւորեն

Ապրիլ 08,2016 15:12

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն ավարտեցին ուսումնամարզական վերջին հավաքը եւ այսօր մեկնում են Նորվեգիա՝ մասնակցելու Ֆորդե քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Aravot.am-ը զրուցեց տղամարդկանց հավաքականի առաջատարներից, 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանի հետ: Նա ասաց, որ երկու հավաքականներն էլ խիստ մտահոգված են Արցախի սահմաններում Ադրբեջանի սադրանքների հետեւանքով ստեղծված իրավիճակով:

«Սահմանին կանգնած հայ հերոս զինվորներին միշտ էլ ասելու բան կա: Նրանք իսկապես մեր հերոսներն են: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի եւ ամեն մի հայ զինվոր առողջ վերադառնա տուն: Մենք հիմա մեկնում ենք Եվրոպայի առաջնություն՝ մեր ճակատամարտը մրցահարթակում տալու:

Հայ դիրքապահների մարտական ոգին ոգեւորում է մեզ: Վստահ եմ, որ մեր հաղթանակներն էլ կոգեւորեն նրանց: Բայց մենք նաեւ միշտ պատրաստ ենք կանգնել մեր հերոս զինվորների կողքին, եթե իրենք դրա անհրաժեշտությունը զգան:

Մենք Նորվեգիա մեկնում ենք հաղթանակներ տանելու վճռականությամբ ու բոլորս էլ մեր հաղթանակները նվիրելու ենք Արցախի սահմանին հաղթանակած կանգնած մեր հասակակից հերոս զինվորներին», – ասաց բազմաթիվ անգամ Հայոց Եռագույնը բարձրացրած մարզիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930