Այսօր Aravot.am-ը Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ Կոմանդոսին խնդրեց պատմել իր մասին տարածված այն պատմությունները, թե ինչպես է ինքը մի բեռնատար կոնֆետ տարել Ստեփանակերտ 90-ականների պատերազմական օրերին, ինչպես են արձագանքել երեխաները:
Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Ես չեմ մտածել, որ ասում են՝ մտածել է, կոնֆետ է տարել Ղարաբաղ: Հո չեմ նստել մտածել: Կոնֆետ ա, տեսել եմ՝ տարել եմ: Երեխեքը ընդհանրապես շատ են չէ՞ սիրում կոնֆետ, ես էլ բերել բաժանել եմ, ի՞նչ է եղել, որ»:
Մեր դիտարկմանը՝ պատմում են, թե մի քանի րոպեում որքան մեծ հերթ է գոյացել բեռնատարի մոտ, ինչ գերագույն հաճույք է եղել տեսնել երեխաների աշխուժությունը՝ Կոմանդոսը կատակեց. «Ինչ ա, դու չէ՞իր կանգնի, եթե կոնֆետ տեսնեիր: Եթե մեկնումեկը կոնֆետ տա, ես էլ հերթ կկանգնեմ: Դա շա՜տ հաճելի, շատ դրական իրադարձություն էր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ