Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղապահ զորքերը ԼՂՀ չեն կարող մտնել».Արամ Կարապետյան

Ապրիլ 08,2016 14:14

«Այսօրվա իրավիճակով ուղղակի անհնար է, որ Ռուսաստանը կարողանա նման քայլի դիմել, քանի որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը նախատեսում է բացառապես բազմազգ խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորություն»,- այսօր «Հայելի» ակումբում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե դեմ չենք խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար  Արամ Կարապետյանը:

Ինչու այս խառը իրավիճակում Սերժ Սարգսյանը մեկնեց Գերմանիա, դա էլ, ըստ պարոն Կարապետյանի, պատահական չէր. «Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կարող են ռոտացիոն կարգով փոփոխվել, իսկ Գերմանիան երբևէ կարող է հավանական թեկնածուներից մեկը դառնալ: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի այցից հետո Ռուսաստանը, վտանգից զգուշանալով, մի շատ հետաքրքրիր հայտարարություն արեց՝ ՌԴ-ն դեմ է Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմի փոփոխությանը»:

Նրա խոսքով, այս փուլում, երբ հրապարակվեցին Ալիեւի ընտանիքի մասին կոռուպցիոն տվյալներ, Ալիևն, իր բոլոր հնարավոր զինատեսակները գործի դնելով, փորձեց ապացուցել՝ թեկուզ նույն այդ ժողովրդից գողացել է, բայց նաև գողացածով թանկ զինատեսակներ էլ է գնել»:

Պարոն Կարապետյանը նաեւ հավելեց, որ Երեւանի տեսախցիկները տանեն  Արցախի սահման, հաստատ հակառակորդի հարձակում տեղի չէր ունենա:

Պարոն Կարապետյանի խոսքով, Ադրբեջանի կողքին ոչ միայն Թուրքիան է, այլեւ Վրաստանը. «Բաթումի նավահանգստում առաջնահերթ սպասարկվում են Թուրքիայից Ադրբեջան եկող բեռները»:

Մեր հարցին, ինչ հանգուցալուծում եք տեսնում ստեղծված իրավիճակին, ասաց. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930