Երեկ՝ ապրիլի 7-ի երեկոյան Դիլիջան քաղաք է բերվել ժամկետային զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Վարուժանի Ալիխանյանի դին: Վ. Ալիխանյանը զորակոչվել է 2014թ. գարնանը, 2 ամսից պետք է զորացրվեր:
Նրա հոգեհանգիստը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 9-ին:
Շարքային Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության «Արիության համար» մեդալով:
Նա տանկիստ էր, տանկային այդ անձնակազմը լավագույններից է եղել: Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ տանկը հերոսական պայքարի է մեջ է մտել, հակառակորդին վնասներ հասցրել, մինչեւ խոցվելը գրեթե սպառելով արկերը:
Կարդացեք նաև
Վ. Ալիխանյանի ընտանիքը բնակվում է Դիլիջանի Թախտա թաղամասում, միջին եկամուտներով ապրող ընտանիք է, Վ. Ալիխանյանն ունի ծնողներ, եղբայրը 12-րդ դասարանում է սովորում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ