«Հայկական կողմը ողջ ադրբեջանցի գերիներ չունի». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ հայկական ուժերը խնդիր չեն ունեցել գերի վերցնելու, այլ պաշտպանվելու եւ թույլ չտալու, որ թշնամին առաջ անցնի: «Աշխատանքները գերիների եւ անհայտ կորածների որոնման, հանձնման ուղղությամբ, որոնք պետք է արվեն, պատկան մարմինները վերին աստիճանի բարձր մակարդակով անում են:
Ադրբեջանը Կարմիր խաչի հետ համագործակցության համար շահ ունի, քանի որ դիակներ ունի մեզ մոտ»,-նշեց նա՝ հավելելով, որ տվյալներ առայժմ չունեն, թե ադրբեջանական կողմը հայ ռազմագերի վերցրե՞լ է, թե՞ ոչ: «Եթե մենք այդ տվյալներն ունենայինք, այսօր չէինք հայտարարի, որ 25 անհայտ կորած զինվոր ունենք»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ