Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն ՀՅԴ-ն դեռ չի տեսնում

Ապրիլ 08,2016 13:36

Ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հավանականությանը: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում այս հարցին ի պատասխան, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ քանի դեռ Հայաստանը կարողանում է վերահսկել վիճակը, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում:

Հիշեցնենք, գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ Հայաստանը երբեք էլ դեմ չի եղել խաղաղապահների տեղակայմանը:

«Դա կարող է մտնել ինչ-որ երկրների քաղաքական շահերի մեջ: Ի վերջո, պետք է իմանանք, որ ստեղծվել է նոր իրավիճակ, որին միջազգային հանրությունը պետք է համապատասխան արձագանքներ տա: Մենք հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, մենք պետք է ինքներս ձևավորենք այդ թղթածրարը Ադրբեջանի դեմ, ինչի բոլոր հիմքերը ունենք: Հստակ պետք է ամրագրվի, թե ով սկսեց հարձակումը, ապա ագրեսորին սանձելու մեխանիզմներ գործի դնել՝ սկսած էմբարգոյից մինչև ազդեցության այլ միջոցներ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա կարծիքով, այդ թղթածրարը պետք է ամրագրի այն ռազմական հանցագործությունները, որոնք իրականացրել է Ադրբեջանը՝ մարդկանց գլուխներ կտրել, կանանց, երեխաների խոշտանգումներ, արգելված զենքերի կիրառում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930