Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում միայն Հայաստանին չեն մեղադրել պատերազմի համար. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 08,2016 13:15

Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների օրերին ռուսական որոշ լրատվամիջոցներ իրենց ընթերցողների շրջանում հարցումներ են անցկացրել մեկ հարցի շուրջ. ո՞վ է պատասխանատու ռազմական գործողությունների վերսկսման համար։

Հարցումների արդյունքները բավական ուշագրավ են, տեղ-տեղ՝ անսպասելի։ Համենայնդեպս, կարող ենք հաստատ ասել, որ ոչ ոք Հայաստանին չի մեղադրում։

Մասնավորապես, «Полит.ру» տեղեկատվական կայքի կողմից կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների գերակշիռ մասը՝ 32,7%-ը, իրավիճակի սրացման մեղավոր է համարել Ադրբեջանին։ Իսկ ահա 2-րդ տեղում, ինչը հետաքրքիր է, Ռուսաստանն է՝ 23%։ 3-րդ տեղում Թուրքիան է՝ 14,2%։ Այնուհետեւ գալիս են ԱՄՆ-ը՝ 9,7%, Հայաստանը՝ 4,4% եւ նույնիսկ «Իսլամական պետություն» կոչվածը՝ 1,8%։

Էլ ավելի ուշագրավ են «Эхо Москвы» ռադիոկայանի անցկացրած

հարցման արդյունքները, այնտեղ ռազմական գործողությունների

վերսկսման հիմնական մեղավոր է համարվում… Ռուսաստանը՝ 49%, հետո Թուրքիան՝ 26%, Ադրբեջանը՝ 21%։ Այստեղ էլ ենք վերջին տեղում՝ 4%։

«EA Daily» տեղեկատվական գործակալության անցկացրած հարցումների արդյունքներն էլ բոլորովին այլ են. այստեղ հարցվածների գերակշիռ մասը մեղավոր է համարել Թուրքիային՝ 44%։ Այնուհետեւ հաջորդում են Ադրբեջանը՝ 24%, ԱՄՆ-ը՝ 18%, Ռուսաստանը՝ 5% եւ վերջին տեղում, ինչպես կռահեցիք, Հայաստանն է՝ իր «բրոնյա» արած 4%-ով։

Ի դեպ, հաշվի առնելով, որ բոլոր հարցումներում Հայաստանը նույն 4 տոկոսն է ստացել՝ որպես պատերազմի մեղավոր, կարելի է չկասկածել, որ ադրբեջանական «ֆեյքերի» խումբ է եղել, որը համերաշխ կերպով քվեարկել է բոլոր կայքերում, որպեսզի քվեարկության արդյունքների պատկերը իրենց համար գոնե մի քիչ նվազ խայտառակ լինի։

 

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930