Այսօր «Հայացք» ակումբում Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակի մասին, ասաց. «ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պարզ ասեց՝ մենք ուզում ենք մեր մեթոդով հարցերը լուծել: Ադրբեջանը կռիվ չի ուզում: Իմ կարծիքով՝ իրեն ստիպեցին: Խաղ է գնում: ՌԴ-ի դեմ մի քանի տեղից գործողություններ կան Ղրիմում, Ուկրաինա, Աֆղանստան եւ այլն:
Մենք խաղի մեջ ենք, եթե միայն հայ-ադրբեջանական խաղ լիներ, մենք կարող էինք լուծել: Բազմակողմանի խաղ է գնում: Ամեն մեկն իր կարծիքն ունի, սա իմ կարծիքն է»:
Հարցին՝ ՌԴ-ն, զինելով Ադրբեջանին, չի՞ հասկանում, որ այդ զենքը հենց իրենց դեմ էլ կարող է գործածվել, այդքան միամի՞տ են՝ նա պատասխանեց. «Թուրքիան ու Ադրբեջանը ինձ շատ են «դուր գալիս» այս առումով: Սիրիայում քաոս ստեղծեցին, գցեցին ուրիշի վրա՝ ՌԴ-ի վրա, ինչ արեցին՝ գցեցին սրա-նրա վրա: Ադրբեջանն անընդհատ ստում է, միջազգային հանրությունը կամաց-կամաց սկսում է հասկանալ իրենց սուտը: Նրանք խաբեցին ռուսներին,ասել էին, որ դա ժամանակակից զենք է, որը խոստացել են ՀՀ տարածքի վրա չօգտագործել: Հիմա թող Մեդվեդեւը զանգի ու իր գործընկերների հետ հաշիվները լուծի, փաստ է, որ հերթական անգամ Ադրբեջանը ստոր քայլ է արել: Ռուս քաղաքագետներն ասում են, թե ամենավատ վիճակը հիմա ՌԴ-ում է ՀՀ-ն մեր ռազմավարական գործընկերն է, Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, հավասարություն է գնում: Բայց այդ հավասարությունը գնում է՝ ի վնաս մեզ»:
Սա, ըստ Կոմանդոսի, հենց պանթուրքիզմի երազանքն է ու պանթուրքիզմն է, որ կա. «ՌԴ-ն շատ լավ դա հասկանում է, բայց ունի իր տնտեսական հետաքրքրությունները»:
Կարդացեք նաև
Թե ինչ կլինի լայնածավալ պատերազմ սկսվելու դեպքում, Կոմանդոսը պատասխանեց, որ մեզ պետք չէ դա, քանի որ կունենանք մարդկային կորուստներ, բայց «Ադրբեջանում նավթի վրա նստած են, եթե մի քանի ականանետ գցես՝ Ադրբեջանի 40 տոկոսը կկորի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ