Նախ՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ ու երրեք չի եղել։ Ռուսաստանն ընդհանրապես որեւէ երկրի դաշնակիցը չէ (այդ թվում՝ Ադրբեջանի) եւ առաջնորդվում է բացառապես սեփական շահերով։
Մեր նկատմամբ Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության նպատակը հետեւյալն է. անընդհատ արթուն պահել թուրքական ներխուժման սպառնալիքը եւ դրանով իսկ թույլ չտալ, որ Հայաստանը երբեւէ համարձակվի դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց (կամ «ֆորպոստի» կարգավիճակից), իսկ Ղարաբաղի դեպքում՝ դա օգտագործել որպես Ադրբեջանի հետ բանակցելու (եւ հարկ եղած դեպքում՝ առեւտուր անելու) օբյեկտ։ Ռուսաստանն այդպես էլ վարվում է. մեզ ու Ադրբեջանին զենք է վաճառում (Ադրբեջանին՝ այնքան, ինչքան կվճարեն, մեզ՝ այնքան, ինչքան պետք է մի կերպ պաշտպանվելու համար)։ Մեզ, իհարկե, սա այնքան էլ դուր չի գալիս, լավ կլիներ մեզ ավելի շատ զենք վաճառեին, քան Ադրբեջանին։
Բայց մյուս կողմից էլ՝ սա մեր պրոբլեմն է, որովհետեւ եթե փող ունենայինք՝ ուրիշ տեղից էլ կառնեինք (օրինակ՝ ԲՄ-27 «Տորնադո» համակարգեր Հայաստանը Ռուսաստանից չի գնել, ձեռք է բերել դրանց չինական անալոգը՝ ավելի մատչելի գներով)։ Կոպիտ ասած՝ մեզ այս տարբերակն էլ է ձեռնտու, թող Ռուսաստանը Թուրքիայի կողմից մեր թիկունքն ապահովի, ու ինչքան ուզում է՝ զենք վաճառի Ադրբեջանին, մենք կդիմակայենք։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում