Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Ոչ մի նպատակահարմարություն չկա՝ շարունակելու մարտական գործողությունները» «Ժողովուրդ»

Ապրիլ 08,2016 12:42

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

– ՀՀ-ում գիտնականներ եւ ֆիզիկոսներ ստեղծել են սենսորային համակարգեր, որոնք հնարավոր է սահմաններում տեղադրել եւ 300 մետր հեռավորության վրա զգալ թշնամու տեղաշարժը։ Ըստ Ձեզ՝ արժի՞ նման համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ մտածել։

– Նման հարցով նույնիսկ ինձ են դիմել 1991թ., երբ էստեղ պատերազմ էր։ Ամերիկան չի կարողանում լիարժեք մարտական միջոցներ իրականացնել։ Գուցե դա տեսականորեն հնարավոր է, բայց իրականության մեջ հնարավոր չէ։

– Ցավոք, որոշ դիրքեր դեռ գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Արդյո՞ք այս հրադադարից հետո ճիշտ կլինի թողնել նրանց այդ տարածքները։

– Շփման գիծը, ինչ-որ եղել է, դա վերականգնվել է, իսկ դիրքերի մասին հասարակությունը պետք է հստակ պատկերացնի՝ ինչ է դա։ Մեր բանակը վերականգնել է գիծը, եւ ոչ մի նպատակահարմարություն չկա՝ շարունակելու մարտական գործողությունները:

Զրուցեց Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930