Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավութօղլու. Ռուսաստանն ու Հայաստանը չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան ներգրավվի աշխատանքներին. «Հաբերլեր»

Ապրիլ 08,2016 12:33

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դժգոհել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը՝ Դավութօղլուն ասել է. «Գիտեք՝ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ենք, բայց քանի որ բանակցությունները ստանձնել են 3 համանախագահները, խմբի մյուս անդամները դուրս են մնացել գործընթացից։ Երբ դուք նայում եք այդ երեք երկրներին (նկատի ունի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա,- խմբ.) տեսնում եք, որ այդ երեք երկրներում էլ շատ ուժեղ հայկական լոբբի կա։ Այս է պատճառը, որ այդտեղ չի կարող խոսք անգամ լինել հավասարությունից։ Իհարկե, Ռուսաստանն ու Հայաստանը չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան, կամ այլ երկրներ, ներգրավվեն աշխատանքներին, հետևաբար մեր դիրքորոշումը հստակ է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է փոխվի։ Այսինքն, Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունները պետք է իրավունք ունենան ներգրավվել աշխատանքներին»։

Իր խոսքի վերջում Թուրքիայի վարչապետը հերթական անգամ իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել Ադրբեջանի Հանրապետությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930