Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկան մարմիններից եւ ոչ մեկին չի հետաքրքրել, թե ինչու է Միհրան Պողոսյանը օֆշորային գոտիներում ընկերություններ հիմնում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 08,2016 12:25

Հետաքննող լրագրողների գաղտնազերծած փաստաթղթերը իրոք հարվածում են մեր երկրի տնտեսական համակարգին։ Այն համակարգին, որը տարիներ շարունակ ամենայն ջանասիրությամբ կառուցել ու հիմա էլ փայփայում են մեր իշխանությունները։ Խոսքը մոնոպոլիաների, մրցակցության դաժան սահմանափակման, օլիգարխների քաղաքական եւ տնտեսական լիակատար իշխանության, կոռուպցիայի վրա հիմնված համակարգն է, որի պահպանմանը լծված է մեր ողջ իրավապահ ու դատական համակարգը։

Եվ այն, որ պատկան մարմիններից եւ ոչ մեկին բացարձակապես չի հետաքրքրել, թե այդ ինչու է դասական մոնոպոլիստ եւ օլիգարխ հանդիսացող Միհրան Պողոսյանը օֆշորային գոտիներում ընկերություններ հիմնում, շվեյցարական բանկերում դրանց համար հաշիվներ բացում, ինչպիսի շրջանառություն է լինում այդ հաշիվներում, ասվածի լավագույն ապացույցն է: Եթե չեն հետաքրքրվում, նշանակում է՝ համոզված են, որ Միհրան Պողոսյանի համար օֆշորներում ընկերություններ հիմնելը ու հաշիվներ բացելը ընդամենը հոբբի է. այնպես՝ պարապ ժամանակ ինչ-որ բանով զբաղվելու, չձանձրանալու միջոց։

Իսկ բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այդ «հոբբիի» մասին, դավադիրներ են, միջազգային իմպերիալիզմի պատվերներ կատարողներ, ազգի դավաճաններ…։

 

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930