Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադարձավ ապրիլի 1-ից մինչ օրս ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքին` այն որակելով որպես «չափազանց դրական»:
«Արծրունը չպետք է միայնակ «Ֆեյսբուքի» բեռն ուսին տանի, այդ աշխատանքը ՊՆ-ի կողմից պետք է համակարգված լինի: Պատկերացնո՞ւմ եք` Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանար… կա՞ մարդ, որը նրան կփոխարիներ…Կասկածում եմ, որ կա: ՊՆ-ի կողմից պետք է ընդհանուր մոտեցումներ լինեն, թե ինչպես գործել սոցցանցերում: Կարեւոր է նաեւ այլ լեզուներով գործելը: Ընդ որում, որ միայն տեղեկատվություն փոխանցել, այլեւ շփվել արտասահմանյան լրագրողների հետ»,-նկատեց Սամվել Մարտիրոսյանը:
Նա առանձնացրեց նաեւ ԼՂՀ ՊԲ-ի «թվիթերյան» էջը, որը անգլերենով էր տեղեկատվություն հաղորդում:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտում բացված օպերատիվ-տեղեկատվական կենտրոնին, փորձագետի դիտարկմամբ` այն հակամարտության սրման հենց առաջին օրը պետք է բացվեր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ