2016թ. մարտի 6-ին Մոսկվայում վիդեոքննարկման ձեւաչափով կայացել է ԵԱՏՄ խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներին վերաբերվող տարբեր հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՏՄ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունը։
Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վասիլիյ Մատյուշեվսկին, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ Բակիթժան Սագինտաևը, Ղրղզըստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, ՌԴ վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, ինչպես նաև ԵԱՏՄ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ի թիվս այլ հարցերի ԵԱՏՄ խորհուրդը չեղյալ է հայտարարել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդակցման երրորդ գծի շինանյութերի ներմուծման հարկերը։ Այս որոշումը մեկնաբանել է ԵԱՏՄ խորհրդի անդամ Վերոնիկա Նիկիշինան. «Որոշումն ուղղված է ի նպաստ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդակցման երրորդ գծի շինարարությանը վերաբերվող Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»։