Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը նախ պետք է այցելեր նեղ վիճակում հայտնված դաշնակցին, այլ ոչ թե հակառակը. «Ժողովուրդ»

Ապրիլ 08,2016 12:19

Վերջին երկու օրերին ռուսական մամուլում համառ արտահոսքեր էին լինում առ այն, որ Մեդվեդեւը Երեւան չի գա, քանի որ դա կդիտարկվի որպես «աջակցություն հակամարտող կողմերից մեկին, որոնցից յուրաքանչյուրի հետ ՌԴ բարեկամական հարաբերություններ ունի»։ Եվ ահա, չնայած, որ ՌԴ վարչապետը այցելեց Հայաստան, սակայն հայտնի դարձավ, որ դրանից անմիջապես հետո նա մեկնելու է Բաքու։ Ասել է, թե ռուսական լրատվամիջոցների «մտահոգությունները»՝ «բարեկամ երկու երկրների» միջեւ պարիտետը պահելու անհրաժեշտության շուրջ, ՌԴ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն էր, որը նրանք սրբորեն պահպանում են։

Նրանք, սակայն, նույնքան նրբանկատ չեն, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանին չնեղացնելուն։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, չգիտես ինչու, Բաքու կատարած այցից եւ այնտեղ ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության մասին բարձրաձայնումներից հետո չշտապեց գալ Երեւան, փոխարենը իր մոտ՝ Մոսկվա «կանչեց» ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ով այսօր կմեկնի ՌԴ։

Գուցե պարզունակ հնչի, եւ բերվեն հակափաստարկներ, թե դիվանագիտությունն իր տրամաբանությունն ու բարոյականությունն ունի, այնուամենայնիվ չենք կարող չնկատել, որ բարեկամության մասին տարրական պատկերացումները հուշում էին, որ ՌԴ ԱԳ նախարար Ա. Լավրովը նախ պետք է այցելեր նեղ վիճակում հայտնված դաշնակցին, այլ ոչ թե հակառակը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930