Այսօր Գյումրի են տեղափոխել շարքայիններ Գևորգ Վարդանյանին ու Տիգրան Աբգարյանին, երկուսն էլ ծնվել են 1996 թվականին: Գյումրի են տեղափոխել նաեւ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանին՝ ծնված 1991 թվականին: Նրանք բոլորը հերոսաբար զոհվել են Թալիշի պաշտպանության ժամանակ:
Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը տեղեկացրեց, որ սպա Հրաչ Գալստյանի կինը հղի է. նրանք սպասում են առաջնեկին: Իսկ մյուս երկու հերոս տղաներն ապրում էին ծնողների հետ:
Բոլոր երեքի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը: Գևորգ Վարդանյանի ծնողները ՌԴ-ում են. նա եկել էր ՌԴ-ից հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ