Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ասույթների հավաքածու

Ապրիլ 08,2016 13:00

– Տանը հաց ու շոր վըեր ճարվից, կես խանըս: — Տանը հաց ու շոր որ գտնվեց, կես խան ես:
– Տոն քընդողեն տոն չինիլ: — Տուն քանդողին տուն չի լինում:
– Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ: — Օջախի մոխիրը քամուն չեն տալիս:
– Շոնը հըչելու հետե ըն պահում: — Շունը հաչելու համար են պահում:
– Շանը պյունին քշտեն աղվես չի կենալ: — Շան բնի մոտ աղվես չի մնա:
– Մեղավերեն լուզուն կարճ կըինի: — Մեղավորի լեզուն կարճ է լինում:
– Մինչեւ պած չինի, պող չի տեռնալ: – Մինչեւ կայծ չլինի, շիկացած ածուխ չի առաջանա:
-Ճղուպուրը պատան տաս՝ նըստա չի կենալ: – Ընկույզը պատին տաս` կպած չի մնա:
– Մտքումտ վըեր տեղ ինի, սարեր շոռ կտաս: – Մտքիդ որ լինի` սարեր կշրջես:
– Հարամ հաց օտողը էրկան ապրել չի: – Պիղծ հաց ուտողը երկար չի ապրում:
– Առանց խոխա տոնը` ճըրատած ճեղաց ա: – Առանց երեխա տունը` ինչպես ջրի հոսքը կանգնեցված ջրաղացը:
– Անկոչ ղոնաղը շանա բեթար ա: – Անկոչ հյուրը շնից էլ վատ է:
– Խոխան մինչեւ լաց չինի, մարը ծեծ չի տալ: – Երեխան մինչեւ չլացի` մայրը կուրծք չի տա:
– Էշը թըկելավ ճյորե չի տըեռնալ: – Էշին ծեծելով ջորի չես դարձնի:
– Հըրսընքանը ետը նըղարա չըն թխում: – Հարսանիքից հետո դհոլ չեն խփում:
– Արկաթը տաք-տաք կըթակին: – Երկաթը տաք -տաք են ծեծում:
-Խաչը՝ տարը զիրավուր կանե: – Խաչն իր տիրոջը զորավոր կդարձնի:
– Սեւ եզնը վըեր ընգավ, տընըկավուրնեն շըտացեն: – Սեւ եզը վայր ընկավ` դանակավորները շատացան:
– Շանը տես՝ մհակը եր կալ: – Շանը տես` մահակը վերցրու:
– Խիյարը տակռան ծոռ ա փըսալ: – Վարունգն արմատից ծուռ է բուսնել:
-Խելք պիժինեյիս շտե՞ղ ըս իլալ: – Խելք բաժանելիս որտե՞ղ ես եղել:
– Կյառնը՝ կյուլին պահ տվեն: – Գառը գայլին ի պահ տվին:
-Ունքը շինիլին տեղ, աշկն էլ պտառից: – Ունքը շինելու փոխարեն` աչքը հանեց:
– Լյավ ախճիգյը օխտը տղա աժի: – Լավ աղջիկը յոթ տղա արժե:
– Փիս օրը կըլըվանա, ամմա փիս մարթը լըվանալ չի: – Վատ օրը կփոխվի, սակայն վատ մարդը չի փոխվի:
-Կյուլին քարոզ կըրթեցեն, թա՝ պրծե՜ք, վեչխարը սարավն ընցավ: – Գայլի գլխին քարոզ կարդացին, ասաց՝ վերջացրեք, ոչխարը սարն անցավ:
Կազմեց եւ գրական հայերենի փոխարկեց Արթուր Եղիազարյանը
Ըստ granish.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930