Ապրիլի 8-ին, վա ղ առավոտյան սննդամթերքով, հագուստեղենով, դեղորայքով, հիգիենիկ պարագաներով բեռնավորված հերթական բեռնատար մեքենան Ապարանից ուղեւորվեց դեպի Արցախ` ընդհանուր առմամբ տեղափոխելով շուրջ 2 մլն. դրամի ապրանքներ: Օգնությունը ուղղվում է Հադրութում ծառայող ապարանցի կամավորներին:
Վաղը օգնություն տանող հերթական մեքենան Արցախ կուղեւորվի նաեւ Աշտարակ քաղաքից` տեղափոխելով շուրջ 1 տոննայի չափ առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, հագուստ: Մարզկենտրոնից արդեն իսկ շուրջ 2 տոննայի չափ օգնություն ուղարկվել է` պարունակելով այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է Արցախում գտնվող մեր հայրենակիցներին:
Արագածոտնի մարզպետարան