Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ՝ Սամվել Բաբայանին Արցախ հրավիրելու պահանջով

Ապրիլ 08,2016 11:44
samvel babayan

Մեկնարկել է Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի վերադարձը պահանջող բաց նամակի տակ ստորագրահավաքը։ Փաստաթուղթը հասցեագրված է ԼՂՀ Նախագահին և Հայաստանի իշխանություններին: Այն բաց է միանալու համար՝ անհատական և խմբային կարգով։

Բաց նամակում ասված է.

«Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունները և դրանցից բխող սպառնալիքները հայ ժողովրդի աննախադեպ միասնություն են պահանջում։ Այս շրջանում անհրաժեշտ է կողք դնել բոլոր ներպալատական խարդավանքները և գործել՝ ելնելով բացառապես հայրենիքի շահերից։

Տարակուսանք է առաջացնում այն, որ ԼՂՀ Ազգային հերոս, պաշտպանության բանակի հիմնադիր ու առաջին հրամանատար Սամվել Բաբայանի ահռելի փորձառությունն ու հմտություններն այսօր պահանջված չեն հայրենի իշխանությունների կողմից։

Այս մարդն, ով ազերիների թիվ մեկ սարսափն էր, չնայած տարիներ շարունակ ընթացող ստահոդ հակաքարոզչությանը, այսօր արցախյան հաղթանակի կենդանի լեգենդ է։

Ներկայիս՝ անկանխատեսելի հանգուցալուծումներով լի իրավիճակում ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի օրհասական անհրաժեշտություն։ Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և ՀՀ իշխանություններին՝ Սամվել Բաբայանին Լեռնային Ղարաբաղ հրավիրելու պահանջով։

Այժմ հերոսներին անարգելու՝ մեզ բնորոշ արատավոր ավանդույթը շարունակելու ժամանակը չէ՛»։

 

«Սամվել Բաբայան. վերադարձ»

քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Բաց նամակ մեր հրամանատարին,գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին:
    Լսիր նրա ձայնը,լսիր նրա աղաչանքը,օգնության ձեռք մեկնիր:
    Այն հայրենիքը, որ քեզ կերակրել է ու քեզ կյանք է տվել, քեզանից փրկություն է սպասում:Մի թող նրան իսպառ մահանա:Ժողովրդի հույսը քեզ վրա է դրված:Քո հզոր աջը պետք է փրկե նրան:Այդ է աստծու կամքը, ուրիշ բան չի մնացել:
    Փորձեցինք ամեն ինչ,ամեն բան գործի դրեցինք,ամեն ստորություն կուլ տվեցինք,բայց թուրքի գազանությունը չկարողացանք կանգնացնել:Մեր վիճակը քանի գնում վատանում է:Անմեղ երիտասարդներ զոհվ ում են անփորձությունից:
    Մենք փորձված ենք, դուք այդ գիտեք մեզանից էլ լավ,քանի որ մենք եղել ենք Ձեր անմիջական հրամանատարության տակ:
    Մանվել Գրիգորյան
    Սամվել Կարապետյան
    Շուշվա Վաչո
    Վիտալի Բալասանյան
    Արշավիր Ղարամյան եվ մյուսների հետ միասին վերջացնենք մեր կիսատ գործը:
    Այժմ ժողովուրդը Ձեզ է սպասում, վերջնական ազատվել թուրքի ճնշումից, այնպես ինչպես ազատագրեցիր Արցախը 1994թ. Ազերից:Այսօր ժողովրդին պետք է մի փորձված ձեռք որ առջնորդի նրան:Այդ ձեռքը պետք է լինի քո ձեռքը:
    Այն օրը երբ դու կանգնես Ազատության հրապարակում,ամբողջ գունդը մոտ հազար ազատամարտիկներով մի մարդու նման կլինի քո կողքին եւ քո դրոշակի ներքո կհախթենք թշնամուն:
    Շտապիր հրամանատար,ազգ ու հայրենիք քեզ է սպասում դու իրավունք չունես լռելու:
    Էջմիածնի Nª զորամասի Մարտակերտի առանձին գումարտակի նախկին հրամանատարություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930