Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Քառօրյա պատերազմը քանդեց բազմաթիվ առասպելներ». «Հրապարակ»

Ապրիլ 08,2016 11:05

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը տարիներ շարունակ հետեւել է ԼՂՀ խնդրի զարգացումներին։

– Սերժ Սարգսյանն օրերս Բեռլինում հայտարարեց, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքով։ Մինչդեռ նախկինում ամպագոռգոռ հայտարարություններ են արվել, որ հայկական բանակն անհրաժեշտ ամեն ինչով ապահովված է, եւ մեր միջոցների մի հսկա հատված ուղղվում է բանակին։

– Ընդհանրապես, այդ քառօրյա պատերազմը քանդեց բազմաթիվ առասպելներ։ Վերջապես մարդիկ պետք է հասկանան, որ հնարավոր չէ առաջնորդվել պատերազմի մասին 1994թ. պատկերացումներով։ Պետք է հասկանալ, թե ինչ է այսօր շփման գիծը ԼՂ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Այդ շփման գիծը դարձել է խաբկանքի բուն։ Կան զինատեսակներ, որոնք այսօր արդեն անիմաստ են, օրինակ՝ տանկերը։ Թե շփման գիծը, թե որոշ զինատեսակներ այսօր արդեն կորցրել են իրենց էությունը։ Պետք է վերանայվի բանակի, առհասարակ՝ ռազմական քաղաքականությունը։ Այս օրերին Ադրբեջանը

պետք է օգտագործեր ուրիշ զենքեր։ Եվ եթե չի օգտագործել այդ զենքերը, նշանակում է, որ նա ի վիճակի չէ, վախենում է։

– Նախօրեին Մոսկվայում հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարները, որին չի մասնակցել ԼՂՀ ներկայացուցիչը։ Որքանո՞վ կարող է այն արդյունավետ լինել:

– Դա ընդամենը պայմանավորվածություն է, որը դժվար է ասել, թե որքան կտեւի։ Ամեն ինչ պետք է տեսնել համաշխարհային գործընթացների համապատկերում։ Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեր, որ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, եւ մենք դրա վրա ազդել չենք կարող։ Եվ այդ ամենը նա հայտարարում է ՆԱՏՕ-ի անդամ երկրում։ Մենք պետք է հետեւենք ընթացիկ քաղաքական գործընթացներին եւ տեսնենք, թե ինչ քաղաքական փոփոխություններ են լինելու թե տարածաշրջանում, թե աշխարհում։ Կոնֆլիկտներն առիթ են միջազգային քաղաքականության մեջ շատ հարցեր լուծելու համար։ Տեսեք՝ 2008թ. Վրաստան-Ռուսաստան պատերազմը տեւեց հինգ օր, բայց որքան լրջագույն փոփոխություններ եղան դրանից հետո։ Ցանկացած պատերազմից հետո հետագայում ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն այս պատերազմը մեր երկրի համար բացել է նոր հնարավորություններ, որոնցից օգտվել է պետք։ Պետք է փաստաթուղթ ստորագրվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Իլհամ Ալիեւն իրեն փոսի մեջ է գցել։ Եվ եթե մենք չօգտվենք այդ հնարավորություններից, դա պետական հանցագործություն է։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930