ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, «Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ:
Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան»: