Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կվերադառնա ի շրջա՞նս յուր

Ապրիլ 08,2016 10:00

Հայաստանում կան մարդիկ (բարեբախտաբար, փոքրաթիվ), որոնք կարծում են, որ հիմա ճիշտ ժամանակն է` քաղաքական եւ անձնական հաշիվներ պարզելու կամ 25 տարվա իրենց վիրավորանքների մասին խոսելու: Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ազգի դավաճաններ են կամ «ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին»: Պարզապես այդ մարդկանց ասածներն ու գրածներն այս պահին մի տեսակ չեն մարսվում կամ, ավելի մասնագիտական լեզվով ասած, դիսոնանս են առաջացնում: Բայց չեմ կասկածում` որքան քիչ լինեն կրակոցները, այդքան այս` հիմա ականջ ծակող խոսքերը կշատանան, իսկ մի քանի օրից դարձյալ կդառնան գերակայող: Աստված տա` դիրքերում կանգնած մեր զինվորներին վտանգ չսպառնա, թող քաղաքական գործիչները, նրանց խոսնակներն ու շարքային «աբիժնիկները» որքան հնարավոր է՝ շուտ սկսեն հնչեցնել իրենց ավանդական «երկացանկը»:

Պարզ է, որ քաղաքական պայքարը վաղ թե ուշ պիտի վերսկսվի` դա նորմալ է, բնական է: Բայց արդյո՞ք նույն գաղափարներով եւ բառապաշարով: Ընկերներիցս մեկն ինձ այդ հարցը տվեց, որի պատասխանն ակնհայտ է` այո, ոչինչ չի փոխվելու, այս 4-օրյա պատերազմը նույնպես կդառնա ներքին քաղաքական շահարկումների առարկա, իսկ մեկ շաբաթում ընդհանրապես դուրս կգա օրակարգից: Մարդիկ կվերադառնան իրենց մանր-մունր խնդիրներին:

Ես էլ հարցնեմ իմ ընկերոջ հետ միասին՝ ժողովրդի, քաղաքական ուժերի այս համախմբումը, մեր զինվորների սխրանքը մի՞թե ոչ մի ազդեցություն չի ունենա հասարակական կյանքի վրա, եւ մարդիկ դարձյալ կսկսեն իրար փնովել, զոհվածների արյան գնով միավորներ հավաքել եւ զբաղվել սոցիալական պոպուլիզմով: Այո, այդպես կլինի այնքան ժամանակ, մինչեւ որեւէ քաղաքական ուժ անկեղծորեն չձեւակերպի այն դրական տեսլականը, որը կմիավորի բոլոր քաղաքացիներին այնպես, ինչպես միավորում է արտաքին վտանգը:

Ես չգիտեմ, թե որն է այդ տեսլականը, բայց եթե քաղաքական գործիչ լինեի, այս 4-օրյա պատերազմից կանեի հետեւյալ եզրահանգումները.

1/ Ոչ մի գերտերությունից պետք չէ ոչ մի բան մուրալ, ոչ էլ մուննաթ գալ, թե ինչու նրանք մեզ չեն օգնում: Ուղարկել ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն այնտեղ, որտեղ Սերժ Սարգսյանն ուղարկել է հայ-թուրքական արձանագրությունները: Ռուսաստանի եւ բոլոր այլ շահագրգիռ երկրների հետ հաստատել հավասար, գործընկերային հարաբերություններ՝ չեն ուզում, իրենց գործն է:
2/ Վերանայել մեր արտգործնախարարության աշխատաոճը՝ դարձնելով այն ավելի նախաձեռնողական եւ պրոակտիվ:
3/ Առանց դատարկ սպառնալիքների, «ճակատների», հեղափոխության սին խոստումների, առանց աքլորանալու եւ պիտակներ կպցնելու, հանգիստ, վճռականորեն եւ համախմբված ձեւով պարտադրել իշխանություններին հարգել իրենց քաղաքացիներին:

Մեր ժողովուրդն իսկապես արժանի է հարգանքի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ruben says:

    Սկսենք ինքնիշխանությունից (գլխից).
    ՀՀ Կենտրոնական բանկը, որը պատասխանատու է գների և ֆինանսական կայունության, դրամավարկային քաղաքականության ծրագրերի մշակման, հաստատման և իրականացման համար և թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը, պետական այլ օրգաններից անկախ գործունեություն է իրականացնում։
    Պետությունը չի կարող վերահսկել գնաճը, չի կարող մշակել, հաստատել և իրականացնել երկրի դրամավարկային քաղաքականությունը և դրամի թողարկումը, քանի որ նման ֆունկցիա իր վրա է վերցրել ՀՀ կենտրոնական բանկը, որն անկախ է պետությունից:
    Հայաստանը հանդիսանում է Միջազգային արժութային հիմնադրամի անդամ, ուստի Միջազգային արժութային հիմնադրամը դա միակ կառույցն է, որի հանձնարարականները պարտավոր է կատարել Կենտրոնական բանկը:
    Հայաստանի տնտեսական ինքնիշխանությունը իրականում իրականացնում է և վերահսկում Միջազգային արժութային հիմնադրամը:
    Ո՞ւմ է ենթարկվում ՀՀ Կենտրոնական բանկը:

    Սահմանադրությունը ամրագրու՞մ է, որ Հայաստանում գաղափարախոսությամբ կարող է զբաղվել ով ցանկանա, այդ թվում նաև օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները, բայց պետությունը իրավունք չունի ունենալ դոմինանտ պետական գաղափարախոսություն:
    Սա՞ է Հայաստանի գոյության բարձրագույն արժեքը:
    Թե՞ միասեռականների ամուսնության իրավական հիմքերը, որից հետևում է, որ այդուհետ ընտանիք կարող են կոչվել կին-կին և տղամարդ-տղամարդ զույգերի միությունները:

    Ինչպե՞ս եք պարտադրելու իշխանություններին հարգել իրենց քաղաքացիներին, կամ հակառակը:

    Ո՞վ պետք է վճարի Հանրապետության արտաքին պարտքը եւ ինչպե՞ս այն կուտակվեց:

  2. Իրավաբան says:

    Հարգելի Ռուբեն, Ձեր առաջադրած հարցերը, կարծես, չունեն ուղղակի կապ հոդվածի բովանդակության ու շեշտադրումների հետ։
    ինչ վերաբերում է պետության դոմինանտ դերի և ինքնիշխխանության անհիմն ու անհասկանալի կերպով նույմասեռ ամուսնությունների հակադրմանը,
    ապա լավ կլինռր նախ դիտարկեիք համադրման ու մեկը մյուսի լրացման մեջ։
    երկրորդ դուք էլ մոլորություան մեջ եք, թե այդ ամուսնութնուններից պետըթյունը թուլանում է։
    բայց ի նչպես և ձեր նման մտածող անձինք որևէ փաստարկ չունեն այս մասով։
    հաջողություն եմ ցանկանում ձեզ։
    սահմանադրությունը պետքէ ամրագրի ԲՈԼՈՐԻ իրավունքները, այդ թվում նույնասեռական անձամնց։

    • Ruben says:

      Ասեմ.
      «1/ Ոչ մի գերտերությունից պետք չէ ոչ մի բան մուրալ, ոչ էլ մուննաթ գալ, թե ինչու նրանք մեզ չեն օգնում:»

      1. Ինչպե՞ս գնել նոր տեխնոլոգիաներ (նույն, գոնե) Հայաստանից փախածներից կամ նրանց վերադարձնել Հայրենիք:
      2. Ինչպե՞ս գնել ժամանակակից զենքեր, որ մարդկային զոհեր չլինեն:
      3. Ինչպե՞ս ստանալ երկարաժամկետ վարկեր, առանց գրավի, հայկական «բանկերից»՝ գրավատներից ( (մինուս 10%, Չինաստանը, մինուս 0% -Japan եւ այլն), արտադրություններ հիմնել եւ զարգացնել:
      4. Ինչու՞ են Հայաստանում ֆինանսավորվում միայն «պետական» կոչված ծրագրերը («ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ»…): Նազարբաեւի մոտ բոլորովին այլ է:
      Փո՞ղ է անհրաժեշտ:
      Նախագահը բերանը ջուր կհավաքի, արտասահման կուղարկի դիվանագետ-առաքեալների մեծ խումբ տրանսֆերտներ մուրալու համար:
      «Собака зарыта» կենտրոնական բանկում:

      Հայաստանի Հանրապետությունը, հայերը իրավունք ունեն ունենալ ազգային-դոմինանտ պետական գաղափարախոսություն:

      Նույնասեռականներին թող ապաստան տա պետությանը չպատկանող, չենթարկվող առաքելական կամ մի այլ «փրկարարական» կազմակերպություն:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Իսկ չեք ասի՞, թե բնակչության ո՞ր տոկոսն են կազմում Ձեր նկարագրած ՛՛շարքային «աբիժնիկները», որոնք որքան հնարավոր է՝ շուտ սկսելու են հնչեցնել իրենց ավանդական «երկացանկը»՛՛…
    Ասե՞մ իմ կարծիքը՝ առնվազն 70%-ը: Ավելին՝ այն հերոս տղաները, որոնք իրենց կյանքի և արյան գնով փրկեցին մեզ ապրիլյան քառօրյա պատերազմում, հենց այդ ՛՛շարքային «աբիժնիկների»՛՛ զավակներն էին, և ոչ թե նրանց զավակները, որոնց համար ամենասրբազան գործը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների ՛՛պաշտպանությունն՛՛ է, չգիտես, թե ումից:
    Եթե, ինչպես վերնագիրն է հուշում, ամեն ինչ կարող է վերադառնալ ի շրջանս յուր, ապա ակնհայտորեն մեր բոլորիս գլխին կախված վտանգն ավելի է մեծանալու:
    Եթե դաշտային հրամանատարները չեն հասկանալու, որ իրենք ստիպված էին՝ 80-ական, ես կասեի նաև 60-70-ական թվականների զենքով կռվել, քանի որ երկրի քաղաքական վերնախավի համար գերխնդիրը հնարավորինս ճոխ ապրելը, միլիոններ լվալն ու անպայման վերարտադրվելն է, և նրանք շարունակելու են ընտրության գնացող զինվորին ՛՛կոդավորել՛՛ ըստ վերին ատյանից եկած քսիֆի կամ նույնիսկ առանց դրա՝ որպես ինքնստինքյան հասկանալի մի բան, ապա…
    Ասում են՝ խելոքներն ուրիշների սխալից են դասեր քաղում, սովորական մարդիկ՝ իրենց, իսկ թե ինչպես կարելի է կոչել այն անձանց, որոնք նույնիսկ անգամ իրենց սխալից հետևություներ չեն անում՝ ճաշակի հարց է…

  4. Հ.Շ. says:

    Ես այսուհետեւ, անցեալ օրերին տեղի ունեցած – եւ տակաւին չվերջացած – դէպքերի պատճառով, անցեալի խստութեամբս այլեւս չեմ քննադատալու Լեւոն Տէր-Պետրոսյանը: Ոչ մէկ բառ կամ ստորակէտ ետ չեմ քաշեր նախկին գրածներէս (ոչ միայն վերջերս եւ այս կայքում), բոլորը կը մնան ի զօրու, նաեւ զանոնք մի օր հրատարակելու եմ տպուած գիրքով, սակայն այս օրից սկսած, այդ էջը դարձած է ինծի համար:

  5. henri says:

    կարգ մը աստիճանաւոր զինուորականներ հաղորդեցին որ տղաքը 1988-ի զինամթերքով կը պատերազմին. կարելի է իմանալ թէ անցնող տարիներու զինամթերքի սահմանուած բիւտժէն ինչ ճակատագիր ունեցած է ?

    • Հ.Շ. says:

      հանրի, ես ալ քո նման ախպար եմ

      այս խօսքերը պարապ բաներ են

      հիմա այն հանգրվանը կը թեւակոխենք, երբ մեզմէ ոմանք, ըստ սովորութեան, պիտի սկսին կառավարութիւնը յանցաւոր նկատել ամէն բանի համար. ինչ անենք… անբուժելի հիւանդութեան տեսակ մըն է…

      մեր զինվորներու արտասովոր վարքագիծը կայ, այո, Աստված ալ կայ վերեւ, սակայն առանց պատշաճ զինամթերքի կարելի չէր ըլլար դիմադրել այդ տեսակի յարձակումին

      պարզապէս, յիմար թշնամիին նման, մերոնք բոլոր զէնքերը մէջտեղ չհանեցին, ոչ ալ լիովին յայտնում են թէ ինչ ռազմական միջոցներ զործածեցին.

      • Հ.Շ. says:

        ի դէպ, հողային նվաճումներէ աւելի, իր կատարած գործողութեամբ թշնամիին նպատակը սաստկացնել է մեր ներքաղաքական անկայունութիւնը, ջուր հայթայթելով մեր այլախոհների եւ յեղափոխականների ջաղացքներին

  6. henri says:

    Որքան որ “ինձ նման աղբար ես ” յայտնի է որ հայրենաբնակ ես եւ ինծմէ գերազանցօրէն կացութեան աւելի տեղեակ – իրաւունք ունիս հայաստանեան համակերպողի տրամադրութեամբ խօսիլ -և այս պարագային իրաւունք ունիս.-ատենը չէ անկարելի նիւթերու մասին խօսիլ ,ցաւս մեր ոսկի երիտասարդութեան կորուստն է որ գին չունի ` Աստուած հոգինին լուսաւորէ և ծնողներուն և մեզ մխիթարութիւն պարգեւէ;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930