ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Օբայաին, որտեղ ասված է, որ 1994 թվականին կնքված զինադադարից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացված ամենածանր հարձակման փաստի կապակցությամբ հանձնաժողովը կոչ է անում նախագահին ձեռնարկել համապատասխան քայլեր:
“Մենք խնդրում ենք Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, Լեռնային Ղարաբաղին հատկացնել արտակարգ իրավիճակների համար նախատեսված օգնություն եւ Պետդեպարտամենտի փաստահավաք առաքելություն ուղարկել` Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ավերածությունները եւ վերակառուցողական անհրաժեշտ աշխատանքները գնահատելու նպատակով”:
Նախագահ Բարաք Օբամային հղված նամակում կոնգրեսականները նաեւ նշում են, որ իրենք մտահոգված են այն հանգամանքով, որ նախագահ Ալիեւը վերջին այս հարձակումն իրականացնելու որոշումը կայացրել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընի եւ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Վաշինգտոնում անցկացրած հանդիպումից մի քանի ժամ անց, “այն դեպքում, երբ նրանք բացահայտ կերպով կոչ էին արել շարունակել խաղաղ գործընթացը, գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ոչ բռնի եղանակներ”:
Նամակում ասված է, որ Ադրբեջանի հարձակումները ներակայացնում են նախագահ Ալիեւի ագրեսիվ քաղաքականության, հակահայկական ատելություն սերմանելու կործանարար բնույթը:
Կարդացեք նաև
“Այս քայլը նաեւ արտացոլում է միջազգային համայնքի կողմից անպատժելի մնալու նրա ցանկությունը, ինչը բացահայտվել էր կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկը Ադրբեջանի կողմից մերժում ստանալու փաստով”:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: