«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանն այսօր իր ՖԲ էջում գրել է. «Եվրոպայի իմ սիրելի ընկերներ, Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել չեղյալ համարել նաեւ առաջիկա ելույթս Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել բողոքս եւ ցասումս այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը: Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության եւ անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»:
Հ.Գ.- Մեր ընթերցողների ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ «Եվրատեսիլ-2016»-ը կայանալու է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ամստերդամում հերթական համերգներից մեկն է:
Կեցցես՛։