Գերմանիայի արտաքին գերատեսչությունը նախագիծ է մշակել, որով լուծում է առաջարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին տեղեկացնում է sputniknews լրատվական կայքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախագծի մասին ինֆորմացիան ԶԼՄ-ներին է փոխանցել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Ըստ այդմ, նշվում է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն 7 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որը լուծում է առաջարկում հակամարտող կողմերին։
Նշվում է, որ այս ծրագիրը առավել կնպաստի հրադադարի ռեժիմի պահպանմանը, կնպաստի հասնել հակամարտության կարգավորմանը՝ կողմերի միջև երկխոսություն ապահովելով, ինչպես նաև վստահություն և կայունություն ստեղծել կողմերի միջև։