ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ռուսաստանյան գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդեւին կառավարության շենքից ճանապարհելուց հետո պատասխանեց լրագրողների որոշ հարցերին:
Մասնավորապես նա ասաց, որ ռուսական գազի գինը սահմանվեց 150 դոլար՝ սահմանին, իսկ թե սպառողին որքանով կվաճառվի, կքննարկեն եւ կտեղեկացնեն:
Արդյոք Մեդվեդեւի հետ քննարկել են Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու, եթե դուք ուզում եք Թուրքիայից գնեն… ամեն դեպքում, եթե իրենք ուզում են եւ հնարավորություն ունենա զենք գնելու՝ գնելու են եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից, Իսրայելից»:
Aravaot.am-ի հարցին՝ արդյոք մենք 80-ականների զենքով ենք կռվում, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն էր ասել Գերմանիայում, եւ արդյոք Հայաստանը ժամանակակից զենք գնելու հնարավորություն չունի, վարչապետն ասաց՝ «Ոչ, մենք ամեն ինչ էլ ունենք»:
Կարդացեք նաև
ԵԱՏՄ նիստը Մոսկվա տեղափոխելու մասին էլ վարչապետն ասաց, որ հայկական կողմն անընդունելի է համարում նիստի տեղափոխումը, այսօր երեկոյան պարզ կլինի այս խնդրի շուրջ Հայաստանի վերջնական որոշումը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ