Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում վերջնական լուծման»

Ապրիլ 07,2016 20:25

«Գտնում ենք, որ հարաբերական խաղաղությունը մինչեւ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ապահովում էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շնորհիվ»,- ապրիլի 7-ին  ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշեց, որ զուգահեռ ինքը ներկայացրել է նաեւ իր դժգոհություններ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների հետ. «Այդ դժգոհությունները հիմնականում արտահայտված էին, որ բոլոր հանդիպումների ժամանակ ես բարձրաձայնում էի, որ խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում վերջնական լուծման: Եվ այսօր էլ մենք մնում ենք այդ համոզմունքին՝ մեկ անգամ եւս բարձրաձայնում ենք, որ ցանկացած նախաձեռնություն, ցանկացած առաջարկություն մինչեւ չիրականացվի Լեռնային Ղարաբաղի պաշտոնական մասնակցությամբ, այդ առաջարկությունները չեն կարող լիարժեքորեն եւ վերջնականապես կյանքի կոչվել:

Դուք բոլորդ գիտեք, որ 1994 թվականին Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն Արցախի Հանրապետությունը հանդիսանում է այս հակամարտության կողմ, եւ այդ որոշումը մինչեւ այսօր իրավական առումով գտնվում է ուժի մեջ: Հետեւաբար՝ անհրաժեշտ է լրացնել այս պարզ բացը միջնորդական առաքելությունը իրականացնելու ճանապարհին, անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այս պահանջը, քանի որ սա ունի ակնհայտ արտահայտություն: Եվ կարծում եմ, որ այս վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար՝ մի կողմից գործադրելով այդ ջանքերը, որոնք մեր կողմից հարգվում են եւ ողջունվում են, մյուս կողմից՝ վերանայել իրենց դիրքորոշումը՝ վերադառնալով բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930