Քիչ առաջ ավարտվեց ՀՀ եւ ՌԴ վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը, որից հետո արգելեցին լրագրողներին որեւէ հարց տալ: Aravot.am-ը փորձեց հարց ուղղել Մեդվեդեւին, սակայն հայկական կողմի անվտանգության աշխատակիցներն անմիջապես խոչընդոտեցին եւ թույլ չտվեցին կես քայլ անգամ մոտ գնալ ՌԴ վարչապետին:
Մանրամասները՝ տեսանյութում
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձավ երկկողմ հարաբերություններին եւ մի շարք խնդիրներին: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին մարտական գործողություններին, նշելով որ այն շատ անհանգստացնում է Ռուսաստանին. «Հույս ունենք, որ կպահպանվի հրադադարը եւ հույս ունենք, որ կվերականգնվի քաղաքական գործընթացը, որպեսզի խնդիրը կարգավորեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, որպեսզի մարդիկ չզոհվեն, ենթակառուցվածքները չքանդվեն: Ռուսաստանը պատրաստ է շարունակել միջնորդությունը Մինսկի խմբում, օգտագործել իր ազդեցությունը: Գլխավորը, որ ուզում եմ ընդգծել՝ բացառել հակամարտության անցումը թեժ փուլ, քանի որ դա կարող է ունենալ ամենաողբերգական հետեւանքները տարածաշրջանում»: Մեդվեդեւի վստահեցմամբ այսօր հանդիպում է ունենալու նաեւ, քննարկվելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ այս եւ մի շարք այլ հարցեր են քննարկելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Աստծու սիրուն, ձեզնից էլ, ձեր միջնորդությունից էլ գոհ ենք: Պահեք դա Դոնբասի, Դոնեցկի համար: Հուսամ, որ վերջին օրերի Ռուսաստանի այսօրինակ անբարյացակամ վերաբերմունքը և Արցախը ռմբակոծելու վերաբերյալ արձագանքը կցրի ռուսապաշտ, ռուսամոլ, Աստծուց առաջ Ռուսաստանի ցարին աղոթող հայերի պատրանքները: