Քիչ առաջ ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա նախ իր եւ Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց լրագրողներին կատարած աշխատանքի համար:
Նա ներկայացնելով Ղարաբաղյան հիմնախնդիրը ասաց, որ 1921 թվականին ողբերգություն է տեղի ունեցել, երբ Ղարաբաղը հայտնվել է մեզ համար խորթ երկրի կազմում՝ այն ժամանակ հանկարծակի ծագած Ադրբեջան անուն ունեցող Հանրապետության կազմում. «Մինչեւ 1988 թվականի Արցախյան ազատագրական շարժումը հայ ժողովուրդը, Արցախի հայությունը չէր համակերպվել այդ բռնի, այդ անօրեն որոշման հետ: Այդ 70 տարիների ընթացքում մենք փորձել ենք չհամաձայնելով այդ ոչ իրավական այն ժամանակվա գործող հատկապես Ազգերի լիգայի կողմից հռչակված կանոնների եւ կարգերին չհամապատասխանող այդ որոշումը այդպես էլ մեր կողմից չի ընդունվել: Եվ մենք այդ տարիների ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ ջանքեր, քայլեր, որպեսզի վերականգնենք այդ պատմական արդարությունը: Դա մեզ չի հաջողվել մինչեւ 1988 թվականի ազգային ազատագրական շարժումը»:
Նախագահը նշեց, որ երբ իրենք ձերբազատվել են գերությունից եւ սկսել են կառուցել կյանքը համամարդկային արժեքների համաձայն: Արցախը արժանացել է տարբեր միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականներին. Բայց մենք այդ գերությունից ձերբազատված տարիների ընթացքում այդ հաջողությունները մինչ այսօր իրականացրել եւ շարունակում ենք իրականացնել մի ձեռքում ունենալով զենք, մյուսին՝ հացի ստեղծման համար օգտագործվող գյուղատնտեսական գործիք»
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ