Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը երեխայական խոսակցություն է համարում` «ՌԴ-ն Ադրբեջանին զենք է տրամադրել` չթույլատրելով կիրառել այն»-ը

Ապրիլ 07,2016 19:40

«Միանշանակ հասկանալի է, որ դա կոպիտ սխալ է, ասեմ ավելին` իմ տպավորությամբ Ռուսաստանի բիոքաղաքական  շահերի համար դա կարելի է մեկ բառով բնութագրել`հիմարություն էր»,-այսպես մեկնաբանեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը  Aravot.am-ի այն հարցին` ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ Ռուսաստանը մեծ քանակով զենք, զինամթերք տրամադրեց Ադրբեջանին եւ նույնիսկ գումարները չստացավ, իսկ այսօր այդ զենքը օգտագործվեց Հայաստանի դեմ:

«Հասկանում եմ այն բոլոր փաստարկները, որ եթե մենք չտայինք` ուրիշից կառնեին եւ այլն, բայց ես չեմ ընդունում այդ փաստարկները, որովհետեւ կա յուրօրինակ դիտարկում»,-նշեց պարոն Կարապետյանը` մեկնաբանելով, որ այն մարդիկ, որոնք մի քիչ հասկանում են ռազմատեխնիկայից, ապա պետք է իմանան, որ «Солнцепек» ТОС-1, կամ ТОС-1А ,աշխարհում ոչ մի երկրում նման էֆեկտիվ համակարգ չեն կարող գնել, քանի որ կան համակարգեր, որոնք ունեն միայն ռուսները, ու դրանք շատ վատ համակարգեր են` նկատի ունենալով այն, որ ինչ կարող է լինել, եթե ընկնի թշնամու ձեռքը:

«Եթե ռուսները դա անում են  որպես բիզնես` էլի եմ կրկնում բիոքաղաքական առումով շատ մեծ հիմարություն էր, որովհետեւ ադրբեջանցուն տալ մի համակարգ ու վստահ լինել, որ մենք իրեն ասել ենք` «այ, այ, այ չօգտագործես Ղարաբաղում», այդ ի՞նչ երեխայական խոսակցություն է: Պարզ է որ կիրառելու էր եւ պարզ էր, որ հենց` առաջին դժվարին պահին: Դեռ մի բան էլ ադրբեջանցին աշխարհով մեկ հայտարարում է, որ բերել, կրակում եմ: Մարդ ինչքան պետք է անուղեղ լինի, որ նման քայլեր անի»,-նշեց Արամ Կարապետյանը:

Նրա խոսքերով` մեր «բախտը բերել է», որ մեր թշնամին ադրբեջանցին է, այն առումով, որ թե’ ռազմական ղեկավարությունը, եւ թե’ քաղաքական ղեկավարությունը իր խոսքերով` անմեղսունակ են. «Բա մարդ էլ ասի` «Ես հաղթում եմ եւ այլն եւ այլն» ու հետո պաշտոնական հրաման տա, որ եթե չդադարեցնի թշնամին կրակը, այսինքն` մենք, ես Ստեփանակերտը ռմբակոծելու եմ, Այսինքն` եթե դու հաղթում ես խաղաղ քաղաքին ռմբակոծելու հրաման տալը ո՞րն է: Հաղթող երկիրը կգնա խաղաղ մայրաքաղաքը ռմբկակոծի, հա՞: Աշխարհով մեկ էլ լինի խայտառակ` անհավասարակշիռ հայտարարություններով հանդերձ»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930