Այսօր Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելու է անգլիական «Լիվերպուլին», որը ղեկավարում է «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Լրատվամիջոցները գրում են, որ Կլոպը շատ լավ գիտի իր նախկին թիմի բոլոր ուժեղ կողմերը, բայց չգիտի՝ ինչպես կանգնեցնել Հենրիխ Մխիթարյանին: «Championat.com»-ի թղթակից Ալեքսանդր Սլուժակովը գրում է. «Ի՞նչ անել, երբ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հրաշքներ է գործում: Ասում են, թե Կլոպը լավ գիտի իր ղեկավարած նախկին թիմի բոլոր ուժեղ կողմերը: Բայց մի բան է իմանալը, մեկ այլ բան՝ գործնականում Մխիթարյանին, Ռոյսին եւ Օբամեյանգին կանգնեցնելը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ