Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեսպանը մերժել է բանավիճել Մուրադ Փափազյանի հետ

Ապրիլ 07,2016 17:55

ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի այսօր, 7 Ապրիլ 2016,ի երեկոյեան Ֆրանսայի ժամով 7։10-7։30-ին Ազրպէյճանի դեսպանին հետ ուղիղ եթերով տեղի ունենալիք բանավէճը ջնջուած է։ Ազերի դեսպանը քաշուած է եւ վերջին պահուն մերժած է հանդէս գալ Մուրատ Փափազեանի հետ։

Ստորեւ Մուրատ Փափազեանի յայտարարութիւնը.

ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԸ ՄԵՐԺԷ ԲԱՆԱՎԷՃԻ ՄԱՍՆԱԿՑԻԼ

France24 պատկերասփիւռի կայանը ինծի տեղեկացուց, թէ Ազրպէյճանի դեսպանը կը մերժէ մասնակցիլ այսօրուան (Հինգշաբթի, 7 Ապրիլի երեկոյեան ժամը 7։10Է7։30 Ֆրանսայի ժամով) բանավէճին։ Այսմ վերաբերմունքով ան ցոյց կու տայ իր մտային անպատրաստուածութիւնը։ Մերժելով այս բանավէճի մասնակցութիւնը, ազերի դեսպանը ցոյց կու տայ, որ ինք կը վախնայ ժողովրդավար կարգերով բանավէճի մասնակցելէ։ Ես, մեծապէս կը դատապարտեմ այս վախկոտ քաղաքականութիւնը, այն միջոցին, երբ Ազրպէյճանի բանակը կը շարունակէ խախտել զինադուլը, որ յայտարարուած էր Երեքշաբթի, 5 Ապրիլին։

Յստակ է, որ այս բանավէճը մաս չի կազմեր Ազրպէյճանի մշակոյթին։

Ժամանակն է ամրապնդել մեր զօրահաւաքները, զօրահաւաքներ, որոնք տեղի պիտի ունենա Փարիզի, Լիոնի, Մարսէյլի, Նիսիմէջ եւ ամէնուրեք։

 

ՀՅԴ Մամլոյ դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930