Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Այս ամենը Ալիեւը արել էր ոչ թե ռազմական խնդիրների համար, այլ քաղաքական »

Ապրիլ 07,2016 17:51

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում չկարեւորեց երեկ Բաքվում ՌԴ Արտաքին գործերի նախարարի` Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ հնչեցրած ներածական խոսքը, որտեղ նա Վլադիմիր Պուտինի անունից ասել էր. «Նա, ի դեպ ամենաջերմ ողջույններն է հղում Ձեզ եւ հիշեցնում, որ Դուք հրավիրված եք Մոսկվա»:

Նա կարեւորեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այսօրվա այն հայտարարությունը, որ Ղարաբաղում իրավիճակը դեռ հեղհեղուկ է եւ այս վերջին բախումները բավականին հետ գցեցին փոխհամաձայնեցված այդ գործընթացը. «Մինչև այս թեժ բախումների վերսկսումը կային շատ լավ մշակումներ, արվել էին շատ դրական քայլեր կարգավորման ուղղությամբ, այժմ, ցավոք, տեղի ունեցավ ցատկ դեպի ետ, շատ առումներով հարկ կլինի այժմ ետ բերել բաց թողածը»:

Արամ Կարապետյանը բացատրելով, որ քաղաքականության մեջ դիվանագիտություն կա. «Մարդիկ կարող են իրար փաթաթվել, հետո հաջորդ օրը իրար դանակով խփել, ցավոք սրտի քաղաքականությունը, առավել եւս հիմա` այդպիսին է այն առումով, որ այս ամենը Ալիեւը արել էր ոչ թե ռազմական խնդիրների համար, այլ` քաղաքական»:

Պարոն Կարապետյանի կարծիքով, Լավրովի այցը հաշվի առնելով` Պեսկովը արտահայտում է կարծիք. «Այն քաղաքական նպատակները, որ շուտափույթ լուծում ստանար Ադրբեջանի օգտին հարցը, փաստացիորեն հիմա ասում են, որ դա չի կարող լինել, դա շատ կարեւոր բան է` ապագայում դուք էլ դա կզգաք, որովհետեւ սեղանին դրված առաջարկները մեզ համար ձեռնտու չի»:

Նա, մեկնաբանելով հետագա գործողությունները` ասաց՝ եթե իհարկե այդ ամենը վերջանա նրանով, ինչպես հիմա այդ գործընթացը գնում է. «Չէ՞ որ Ադրբեջանը այդ ամենը արել էր աշխարհին ցույց տալու, որ եթե դուք չստիպեք Հայաստանին զիջումների գնալ` կսկսեմ լայնածավալ պատերազմ ու կարող եմ պատերազմել: Իսկ հիմա առաջին համանախագահող երկիրը, համենայն դեպս, ասում է ընդհակառակը` գործընթացը հետ գցեցիր այդ գործողություններով»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930