Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ բազմազավակ մայրերին՝ Մայրության և գեղեցկության օրվա առիթով

Ապրիլ 07,2016 17:40

Մայրաքաղաքում բնակվող բազմազավակ և կարիքավոր 125 ընտանիքներ այսօր շնորհավորանքներ, ծաղիկներ ու դրամական աջակցություն են ստացել Երևանի քաղաքապետի և ՀՀԿ կանանց խորհրդի անունից: Բազմազավակ ընտանիքներին են այցելել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Բազմազավակ մայրերի հետ զրույցի ընթացքում հյուրերը նշել են, որ ապագայում ևս իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները հնարավորինս սատարելու են կարիքավոր ընտանիքներին՝ օգնելով թեթևացնել բոլոր նրանց հոգսերը, ովքեր մեր օրերում չեն խուսափում լինել բազմազավակ մայր և հոգ տանել մեր ապագա սերունդի մասին:

Մայրերը շնորհակալություն են հայտնել անակնկալի, մշտական ուշադրության և հոգածության համար:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ե՞րբ պիտի բազմազավակ մայրերը ոչ թե խորհրդանշական գումարներ, ծաղիկներ ու գովասանագրեր ստանան, այլ իրենց հերոսությանն արժանի պարգևատրում: Որքա՞ն պիտի ազգովի սա հանդուրժենք, մինչև ե՞րբ թանկարժեք մեքենաներով, զարդերով, օծանելիքով, հագուստով ու նման թանկարժեք տներից եկած չինովնիկները պետության անունից մի քսան կամ հարյուր հազար դրամ “ողորմություն” տան բազմազավակ մայր կոչված կին-հերոսներին: Ե՞րբ պիտի այդ նույն հայ չինովնիկը հասկանա, որ այսօր,որ ինքը հերթական անգամ փրկվեց թուրք-ազերիների մորթից, բռնաբարությունից և այլն և այլն, դա այն բանի շնորհիվ է,որ նման կանայք հերթական բարդ որոշում են կայացրել՝ լույս աշխարհ բերել երեխա պետություն ներկայացնող չինովնիկների գրեթե խայտառակ ու հանցավոր անտարբերության պայմաններում: Դեռ չեն էլ ամաչում, էս տիպի հաղորդումներին որպես կանոն կցում են ինքնագովասանքի տողեր՝ “Մայրերը շնորհակալություն են հայտնել անակնկալի, մշտական ուշադրության և հոգածության համար”:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930