«Ազնիվ, ֆիզիկապես առողջ տղա էր Հայկ Թորոյանը: Դրա համար էլ մինչեւ երեսուն տարեկան չամուսնացավ, որ ծառայեր ազգին: 14 տարի մնաց Մատաղիսում, հնարավորություն ուներ գալու, օրենքով ուզում էին բերել, բայց ինքը հրաժարվում էր, չէր գալիս, մնաց ու պայքարեց եւ հերոսի պես զոհվեց»,- այսօր պատմեց ադրբեջանական հարձակումներից զոհված Հայկ Թորոյանի հորեղբայրը՝ Սարգիս Թորոյանը:
Պարոն Թորոյանը Հայկի հետ վերջին անգամ զրուցել էր փետրվարի երկուսին, խնդրել, չգնա Մատաղիս մինչեւ փետրվարի տասնհինգը, որ միասին նշեն իր տարեդարձը, բայց Հայկը հրաժարվել էր. «Ասաց՝ չէ փոխգնդապետի կոչում եմ ստանալու, թղթերս բերել եմ, որ հանձնեմ ու հետ գնամ»:
Հայկի մահվան հանգամանքներից պարոն Թորոյանին հայտնի է մի քանի տեղեկություն. «Նա հերոսաբար զոհվել է, երբ որ զենքը առաջին ճակատում վերջացել է, գնացել են զենք բերեն առաջին գծի համար, վերադարձի ճանապարհին հանդիպել են հակառակորդի լուրջ դիմադրությանը, մեքենայի վարորդը զոհվել է, իջել են, որ պաշտպանվեն, այդտեղ էլ զոհվել են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ