Սիսիանի քաղաքային պանթեոնում այսօր հողին հանձնվեց Սիսիանի ԵԿՄ անդամ, մայոր, 60-ամյա Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի դին:
Նա զոհվել էր իր ընկերների հետ Մարտակերտի տարածքում անօդաչու թռչող սարքով ռմբահարման ժամանակ:
Հուղարկավորության ժամանակ փոխանցվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքը:
Կարդացեք նաև
Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանն ասել է, որ վեց տասնամյակը բոլորած ազնվական այրն իր 6 նահատակ ընկերների նման անսաց հայրենիքի կանչին եւ մեկ վայրկյան անգամ չվարանեց վերստին միանալ հայրենիքի ազատագրման եւ պաշտպանության սուրբ գործին` քաջ գիտակցելով Մահ իմացյալի մշտաշեջ խորհուրդը:
Վ.Սիմոնյանը դիմեց սգակիր ընտանիքի անդամներին, հարազատներին, հորդորեց սրբել արցունքները աչքերից եւ հայրենի հողին հպարտորեն հանձնել հայրենիքի նվիրյալին, ով գնում է հավերժություն, գնում է միանալու ընդամենը երեկ մայր հողին հանձնված իրեն կանչող արծիվների երամին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ