«Թուրքիան իր դերակատարությունն այստեղ ունի ոչ միայն ահաբեկչական խմբավորումներով՝ հանձինս «Գորշ գայլերով», այնպես էլ թուրքական բանակի կարգադրիչների միջոցով, որոնք ղեկավարում են անօդաչու սար քերը, որոնք ռմբակոծում էին հայկական դիրքերը»,- ապրիլի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց թուրք-քրդական հակամարտությունների հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ադրբեջանական զոհերի շարքում կան դիակներ, որոնք ադրբեջանական համազգեստով չեն եւ չունեն համապատասխան տարբերանշան, թե որ բանակի ներկայացուցիչներ են. «Զոհվածների մեջ կա մի տարիք՝ սկսած 30-35-ից ու բարձր: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր դեմ կռվել են Իսլամական պետության ահաբեկիչների խմբավորումներ: Իսկ ինչ վերաբերվում է «Գորշ գայլերին», իսկապես նրանք եղել են: Նրանց դերակատարությունը եղել է այն, որ իբրեւ թե կայծակնային արագությամբ Ադրբեջանի կողմից գրավելիք բնակավայրերը կմտնեն «Գորշ գայլերը» եւ իրենց սեւ գործը կկատարեն՝ սպանդի կենթարկեն բնակչությանը: Պետք է նշեմ, որ «Գորշ գայլերը» Ադրբեջան են մտել Վրաստանի տարածքով՝ ցամաքային անցակետով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ