Կազանում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել Նորվեգիայում ապրիլի 10-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:
Մարզիչների որոշմամբ նրա փոխարեն Ֆորդե մեկնելու է 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը, որը երկար ժամանակ վնասվածքների պատճառով չէր կարողանում լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Հիմա նա լիովին ապաքինվել է եւ մեր ընտրանու հետ մասնակցում է Կազանում անցկացվող ուսումնամարզական հավաքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Առաքել Միրզոյանի ՖԲ էջի