Աշխարհի 4-ակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի առաջատար +75 կգ քաշային Տատյանա Կաշիրինան հրաժարվել է մեկնել Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ապրիլի 10-ին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնություն: Այդ որոշումը նա մեկնաբանել է, թե իբր վախենում է օլիմպիական խաղերից առաջ դոպինգային սադրանքների ենթարկվելուց եւ թյուրիմացություններից:
«Արտասահմանցիները բոլոր մարզաձեւերում ճնշում, շարքից հանում են Ռուսաստանի ուժեղագույն մարզիկներին: Դրա համար էլ որոշել ենք բաց թողնել Եվրոպայի առաջնությունը եւ ավելի լավ պատրաստվել օլիմպիական խաղերին», – ասել է Կաշիրինան «Р-Спорт»-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի