Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է առաջարկել Լավրովը, Հայաստանն ու ԼՂ-ն ծանո՞թ են նրա առաջարկներին

Ապրիլ 07,2016 23:30

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պահանջում է շուտափույթ քաղաքական լուծում գտնել ճգնաժամի կարգավորման համար՝ այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով` նշելով. «Մենք գոհունակությամբ փաստել ենք հրադադարի ձեռքբերումը… Մենք հույս ունենք, որ պայմանավորվածությունը կպահպանվի եւ կիրագործվի, այդ թվում, հաշվի առնելով այն, որ գոյություն ունեն հայտնի համաձայնագրեր, որոնք ընդունվել են դեռեւս 90-ականներին։ Ներկայիս իրավիճակը մեզնից բոլորիցս պահանջում է նախկինում ունեցած պայմանավորվածությունների ավելի ակտիվ դիտարկում, վստահության միջոցառումներ մշակում շփման գծում։ Դրանք քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»։

Lavrov_Nalbandyan_Mamedjarov

Այնուհետեւ Լավրովը հավելել է, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը անվտանգության հարցերով երկխոսության համար լավ հեռանկարներ ունեն. «Բանակցությունները համագործակցության լավ հեռանկարներ ցույց տվեցին տարբեր ոլորտներում, ներառյալ՝ անվտանգության հարցերը»:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին` նշել է, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց, Մոսկվան չի ծրագրում դադարեցնել աշխատանքը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ «Անշուշտ, իրավիճակը դեռեւս հեռու է կայուն լինելուց, այդ իսկ պատճառով պարզապես անհնար է ձեռք բերվածի վրա կանգ առնելը, եւ ոչ ոք չի պատրաստվում դա անել»: Նրա խոսքով՝ Մոսկվան հակամարտության սրման ամենասկզբից գործադրել եւ գործադրում է զգալի ջանքեր՝ դրա կարգավորման համար պայմանների ստեղծման նպատակով։ «Ռուսաստանը, պահպանելով բարի գործընկերային հարաբերություններ եւ՛ Երեւանի, եւ՛ Բաքվի հետ, կիրառում է այդ բարի հարաբերությունները պայմանների ստեղծման համար՝ աշխատելով ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում»։

Առավել ուշագրավ է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը: Նա նախ նշել է, թե անհրաժեշտ է կարճ ժամանակում հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ապա հավելել է, թե` «աշխատում են անցյալ տարվա կեսերից Լավրովի կողմից ներկայացրած առաջարկների վրա»:

Ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Մոսկվան: Պաշտոնական Երեւանին ու Ստեփանակերտին այդ առաջարկները ներկայացվե՞լ են: Եթե այո, ապա դրանք համահո՞ւնչ են պաշտոնական Երեւանի` այս օրերին առաջ քաշած սկզբունքներին:

Այս եւ այլ հարցերի մասին կարդացեք ապրիլի 8-ի տպագիր «Առավոտ»-ում` առավել մանրամասն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Henry says:

    Լավրովը և Մենդեդևը հարավային տարածաշրջան եկել են զուտ մեկ պատճառով- Նազարբաևը դեպքերի զարգացման ամենաթեժ պահին` ապրիլի 4-ից հետո մեկնել է Բաքու , որտեղից էլ հրահանգել է Պուտինին ամեն կերպ կանգնեցնել Հայ տղերքի առաջխաղացումը: Սա ի քծնվություն փոքրիկ ալիևին – իսկ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում տեսնելը նաև ՌԴ-ի երազանքն է, չնայած ազերները ավելի շուտ կվերացնեին ՌԴ-ն, որ միանան Թուրքիային: Բոլոր դեպքերում բոլորին ձեռնտու էր պատերազմի ծավալման կանգնեցումը, բացի Հայերից – ազերները օգտվեցին իրավիճակից ու այս անգամ ազերների համար որպես աստված հանդիսացավ ոչ ավել, ոչ պակաս Նազարբաևը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930