Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված Հայկ Թորոյանը խոստացել էր կատարել հոր փափագը. «Կգամ, կամուսնանամ» (Տեսանյութ) 

Ապրիլ 07,2016 16:12

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցուց հուղարկավորելու տարան մայոր Հայկ Թորոյանին:  Նա օրերս զոհվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ` Մատաղիսը պաշտպանելիս:

Նա երեսուն տարեկան էր ու ՀՀ ԶՈՒ-ում ծառայում էր 2002 թվականից:

«Նա շատ նվիրված էր, մինչեւ վերջ նվիրվել էր հայրենիքին, հայրիկին էլ ասել էր՝ հեսա կգամ քո մուրազը կկատարեմ, կամուսնանամ: Հայրը՝ գիտնական, մայրը՝ մանկավարժ, ուներ մի քույր՝ ամուսնացած: Համեստ ընտանիք են»,- պատմեց Հայկի հոր երեսուն տարվա գործընկերը՝ Ազատուհի Խաչատրյանը:

Hayk_Torosyan_4 Hayk_Torosyan_3 Hayk_Torosyan_2 Hayk_Torosyan_1

Նրա տեղեկություններով, Հայկի ծնողները շատ անհանգստացած էին, պատմում էին, որ երեք օր է՝ չեն կարողանում կապվել Հայկի հետ. «Երբ որ եկել են նախարարությունից, որ ծնողներին հայտնեն Հայկի մահվան լուրը, մայրը անմիջապես հասկացել է, ասել է՝ լռեք, մի ասեք, ոչինչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930