Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Ինչպե՞ս կարելի է այս ատելության մթնոլորտում փաթաթել հակամարտության հետ կապված ինչ-որ լուծում. (տեսանյութ). a1plus.am

Ապրիլ 07,2016 14:51

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է կոչ անում, որպեսզի  նրանք զերծ մնան ինչ-որ ոգևորական հայտարարություններ անելուց:

«Ինչպես կարելի է այս ատելության մթնոլորտում Հայաստանի, Ղարաբաղի կամ նույնիսկ Ադրբեջանի վզին փաթաթել  հակամարտության հետ կապված ինչ-որ լուծում: Ադրբեջանը սրանով ցույց տվեց, որ իրենք ուղղակի ուզում են հայերին քշել Ղարաբաղից, մի՞թե ակնհայտ չէ, որ ուզում են հայաթափման միջոցով լուծել ղարաբաղյան հարցը»,- նշում է քաղաքագետը:

Նրա խոսքերով՝ ռազմական դաշտում հայկական կողմը միշտ հաղթանակով է դուրս եկել, սակայն դրան զուգահեռ պետք է ուժեղացնել նաև դիվանագիտական ու քաղաքական աշխատանքները:

«Ալիևը այնպիսի մարդ է, որը չի կարող ադեկվատ պատասխաններ տալ, մինչև Վաշինգտոն գնալն էլ  նա  նման մասշտաբի պատերազմական գործողություններ չէր պլանավորել, սակայն  նա որոշեց սեղմել այդ կոճակը՝ վաշինգթոնյան այդ   գագաթաժողովից հետո՝ հասկանալով,  որ այնտեղ միջազգային լիդերն են, որոնց մոտ իր ռեյտինգը շատ ցածր է»,-նշեց պարոն Գրիգորյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930