Տավուշի մարզի բոլոր դպրոցներում ուսուցիչները եւ աշակերտներն Արցախ ուղարկելու համար սննդամթերք, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ են հանգանակում: Ընդ որում՝ օգնության չափ սահմանված չէ, յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում է աջակցում: Մարզի դպրոցներից տեղեկացանք, որ ուսուցիչները եւ աշակերտները ոգեւորությամբ են մասնակցում գործին:
Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանին հարցրինք՝ հանգանակվածն ամբողջությամբ Արցա՞խ է ուղարկվելու, թե՝ նաեւ Տավուշի սահմանապահներին: Նա ասաց, որ հնարավոր է՝ օգնության մի փոքր մասը տրվի Տավուշի սահմանը պաշտպանող զինվորներին:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը դրական գնահատելով երեւույթը, հավելեց, որ դա կամավոր նախաձեռնություն է, հայոց բանակն ապահովված է ամեն ինչով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ