Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Տեղեկատվական ակտիվության հետ լուրջ խնդիր ունենք»

Ապրիլ 07,2016 14:36

«Ակնհայտ է, որ պատերազմը բարձր տեխնոլոգիական ոլորտի է անցնում»,- ապրիլի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա, շատ կարեւոր է հասկանալ, որ պատերազմը դուրս է գալիս որակական նոր մակարդակի եւ վերանայելու խնդիրներ կան: Փորձը ցույց է տալիս՝ դա շատ ավելի դժվար կանխվող եւ հակառակորդների համար տնտեսապես ավելի օգտավետ միջոցներ են օգտագործվում: Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ եկել է ժամանակը նաեւ ներգրավելու մեր ՏՏ ոլորտի մասնագետներին. «Պետք է ավելի ակտիվ մտածել տեղեկատվական միջոցների կիրառմանը մեր սեփական ուժերով: Քանի որ կարծում եմ, որ մեր երկրում ՏՏ ոլորտն ունի մեծ ներուժ, եւ կարող է իր ներդրումն ունենալ»:

Samvel_Martirosyan_Stepa

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, անդրադառնալով տեղեկատվական պատերազմին, ասաց, որ իր կարծիքով՝ մենք տեղեկատվական պատերազմում պարտվում ենք: Նա որպես օրինակ բերեց միջազգային լրատվամիջոցներին, որոնց լրահոսում գերակշռում են ադրբեջանական կայքերից վերցրած տեղեկատվությունները. «Վերջերս եղավ «Save Kessab» ակցիան, որը շատ լայն, շատ արագ տարածվեց, հիմա մենք չենք կարողանում նման մի բան անել Ղարաբաղի համար: Չեմ հասկանում՝ ինչ եղավ մեզ հետ՝ կա՛մ «Save Kessab» ակցիան մենք չէինք անում, կա՛մ հիմա ուրիշ հարցերով շատ ենք զբաղված: Տեղեկատվական ակտիվության հետ լուրջ խնդիր ունենք, եւ ես կարծում եմ՝ սրա վրա պետք է մեր ուշադրությունը կենտրոնանա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930