Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ ԱԱԾ-ին. «Բջջային օպերատորները բոլոր խոսակցությունները հատուկ սերվերի վրա ձայնագրում են»

Ապրիլ 07,2016 14:12

Այսօր ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ-ի եւ Գերմանիայի միջեւ ստորագրված գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, որով ռազմական կամ այլ համագործակցության ընթացքում փոխանակվող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, տեղեկատվության փոխանակման կարգն ու պայմաններն են սահմանվում:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ԱԱԾ պաշտոնյայից հետաքրքրվեց. «Հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ մեր բջջային օպերատորները բոլոր խոսակցությունները հատուկ սերվերի վրա ձայնագրում են եւ ինչ-որ իքս ժամանակ պահպանելուց հետո հավանաբար դա ոչնչացվում է: Այդ տվյալները հասանելի՞ են ձեր ծառայությանը եւ այս համաձայնագրի շրջանակներում արդյոք այդ տեղեկատվությունն է՞լ է փոխանակվելու»:

Արզուման Հարությունյանը պատասխանեց. «Դա քննարկվող հարցի շրջանակներում չէ, թույլ տվեք այդ հարցին ներկա պահին չպատասխանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930