Ադրբեջանական կողմը երեկ հայկական շտապօգնության մեքենա է ոչնչացրել, «Ազատության»-ը փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել, նրանք դրսում էին և փորձում էին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել՝ վիրավորներին օգնել, և այդ պահին խոցել են», – ասաց Բաբայանը։
ԼՂ նախագահի մամուլի խոսնակի պնդմամբ, ադրբեջանական կողմը դիտավորյալ է հարվածել շտապօգնության մեքենային։ «Անօդաչու թռչող սարքը եղել է այնտեղ, տվել է համապատասխան սիգնալը, և նրանք խփել են։ Այսինքն՝ իրենք գիտեին, որ դա շտապօգնության մեքենա է, բայց դիտավորյալ խփել են, հույս ունեին, որ այնտեղ կլինեն վիրավորներ և այլն, ավելի շատ զոհ կլինի։
Կարդացեք նաև
Սիսակ Գաբրիելյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում