Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացվում են

Ապրիլ 07,2016 13:35

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչությունը, ի դեմս՝ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, հատկապես՝ բարձր գնահատելով հայ ազգի հերոս տղաների անձնվեր սխրագործությունը հայրենի հողի և ժողովրդի պաշտպանության համար հակառակորդի դեմ վարվող մարտերի ժամանակ, որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների և նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են):

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նիստի ընթացքում Արսեն Միքայելյանը նշեց. «Բանկը Արցախում ստեղծված իրավիճակում տարբեր նպատակներով ցուցաբերած օժանդակությունների համատեքստում նման կերպ փորձում է աջակցել և սատար կանգնել նաև մեր հերոսների ընտանիքներին, ովքեր ազգին պարգևել էին իսկական պաշտպաններ, ում շնորհիվ անառիկ են մեր հայրենիքի սահմանները, խաղաղ են մեր առավոտները, անհոգ են մեր մանուկները և հայրենասիրական ոգով են ներշնչված աշխարհասփյուռ հայերը»:

 

 «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930